Եվրոպական ընտանիքին ինտեգրվելը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է![]() 21 հոկտեմբերի 2011 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երևանում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին և նրա գլխավորած պատվիրակությանը` Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին և գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոյին: Ողջունելով հյուրերին` Աժ նախագահը կարևորեց «Խթանելով քաղաքացիական հասարակության դերը հետագա եվրոպական ինտեգրման գործընթացում Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով համաժողովի անցկացումը Հայաստանում` արդիական համարելով նրա թեմատիկան: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է, և համոզմունք հայտնեց, որ երևանյան համաժողովը կխթանի Հայաստանի և եվրոպական կառույցների միջև համագործակցությունը: Աժ նախագահի խոսքով` Հայաստանի իշխանություներն ունեն քաղաքական կամք` անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար: Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` համաժողովն Ազգային ժողովում անցկացնելու հնարավորություն ընձեռելու և դրան մասնակցելու համար: Նա նշեց, որ սկսված բարեփոխումներն ավելի են ամրապնդում եվրոպական արժեքների արմատավորման գործընթացը Հայաստանում: Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրների: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |