ԱՄՆ-ն մինչև տարեվերջ դուրս կբերի զորքերն Իրաքից![]() 22 հոկտեմբերի 2011 - 10:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը որոշել է հրաժարվել ռազմական ներկայությունից Իրաքում 2001թ. հետո՝ բոլոր զինծառայողները դուրս կբերվեն երկրից մինչև դեկտեմբերի ավարտը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք դուրս կբերենք մեր զորքերն Իրաքից ու կսկսենք Աֆղանստանից մեր զորքերի փուլային դուրսբերումը…Իրաքում դեռևս մնացող զինծառայողները տուն կվերադառնան մինչև Ամանոր: Գրեթե 9 տարի ձգվող ԱՄՆ պատերազմն Իրաքում կավարտվի»,-ասել է Օբաման, ուրբաթ օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը, Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկիի հետ տեսախորհրդակցությունից հետո: Նախագահը նշել է, որ նման որոշում է կայացրել 2008թ. նախընտրական խոստումների ու հռչակված ռազմավարության համաձայն: Ըստ Օբամայի, նա հավաստիացրել է Ալ Մալիքիին, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իրաքին: «Մենք ԱՄՆ-ի ու Իրաքի գործընկերության նոր փուլ ենք մտնում: Հունվարի 1-ից մեր հարաբերությունները երկու ինքնիշխան երկրների նորմալ հարաբերությունների կվերածվեն»,-ասել է Օբաման Օբաման հրավիրել է ալ Մալիքիին այցելել Վաշինգտոն դեկտեմբերին: Այժմ Իրաքում կա շուրջ 40 հազար ամերիկացի զինծառայող: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |