Ալեքսանդր Արզումանյանը ՀԱԿ-ին կոչ է արել չմատնանշել իրեն` որտեղ, ում հետ և ինչպես պայքարի իշխանությունների դեմ![]() 22 հոկտեմբերի 2011 - 18:49 AMT PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության անդամ և Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Ազրումանյանը կտրուկ ձևով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչներին կոչ է արել չմատնանշել իրեն, թե որտեղ, ում հետ և ինչպես պայքարի իշխանությունների դեմ: «Ես այնտեղ եմ, որտեղ ուզում եմ լինել»,- հայտնել է Արզումանյանը Ազատության հրապարակում Քաղաքացիական ֆորումի շրջանակում քաղաքական քննարկման ժամանակ` ի պատասխան ՀԱԿ-ի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանի խոսքերին այն մասին, որ բոլոր ընդդիմադիրները պետք է Կոնգրեսի հետ միասին լինեն Ազատության հրապարակում: Այս կապակցությամբ Արզումանյանը նկատել է, որ ՀՅ Դաշնակցությունը նույնպես կարող է հանրահավաքներ անցկացնել, սակայն ինքը չի միանում դրանց, քանի որ չի կիսում նրանց գաղափարական հայացքները: «Որքան մարդ` այդքան էլ կարծիք»,- ընդգծել է Արզումանյանը` հավելելով, որ հակառակ դեպքում ժողովուրդը հոտի է վերածվում: Նա նկատել է, որ այդ ամենն իրեն հիշեցնում է խորհրդային ժամանակները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |