ԼԵՈՆԻԴ ԿՈՒՉՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՈՐ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԸ «ԼԱՎ ՀԵՌԱՆԿԱՆԵՐ» ԿՍՏԵՂԾԵՆ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻԱՆԱԿՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ19 օգոստոսի 2000 - 21:22 AMT PanARMENIAN.Net - 19.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահների` օգոստոսի 18-ին Յալթայում կայացած հանդիպման արդյունքերը ամփոփելիս, Լեոնիդ Կուչման, բնութագրելով հայ-ուկրաինական հարաբերությունների ներկայիս վիճակը, «հաճելի գործոն է անվանել այն փաստը, որ 1999-ից ի վեր ապրանքափոխանակումը երկու պետությունների միջեւ ունի զարգացման դրական միտումներ»:Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը, Կուչման հայտնել է նաեւ, որ հոկտեմբերին նախատեսված է Հայաստանի վարչապետի այցը Ուկրաինա, որի ընթացքում կստորագրվի 2000-2009 թթ-ի տնտեսական համագործակցության մասին միջպետական պայմանագիր: Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ հայ-ուկրաինական երկկողմ տնտեսական հարաբերություններում հեռանկարային է հանդիսանում կոոպերատիվ կապերի վերականգնումը նոր սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ ուկրաինական ավանդական ապրանքների վերադարձը հայկական շուկա: Նա հայտարարել է նաեւ, որ տրանսպորտային նոր մայրուղիները, այդ թվում Իլյիչովսկ-Փոթի միջազգային լաստանավային հաղորդակցումը «լավ հեռանկաներ» կստեղծի հայ-ուկրաինական համագործակցության զարգացման համար: --0-- Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները Վարչապետը մեկնել է ՌԴ. Կհանդիպի Պուտինի հետ Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարությանը Կաթողիկոսները որոշել են շարունակել իրենց խորհրդակցությունները Գերագույն հոգևոր խորհուրդ․ Եկեղեցին, չունենալով քաղիշխանության հավակնություն, պիտի շարունակի ջանալ հանուն հայրենիքի Կոչ է արվում իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին |