Վան քաղաքում շարունակվում են ուժեղ ստորգետնյա ցնցումները![]() ![]() PanARMENIAN.Net - Վան քաղաքում շարունակվում են ուժեղ ստորգետնյա ցնցումները: Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, 16:30-ի մոտակայքում Վանում տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ: Մեկ ժամվա ընթացքում դա արդեն չորրորդ երկրաշարժն է Արևելյան Թուրքիայում: Մինչ այդ Վանում արձանագրվել են 4,5, 6.4 և 7.3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ: ՌԻԱ Նովոստին, մեջբերելով Reuters միջազգային գործակալությանը, հաղորդում է, որ ավելի վաղ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդել է, որ Թուրքիայում ցնցումների ուժը կազմել է 7.6 բալ: Նախնական տվյալներով, երկրաշծարժի արդյունքում Վան նահանգում կան ավերածություններ: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան: Պետք է նշել, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հայաստանում: Հայաստանի ԱԻՆ մամլո ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը հաղորդել է, որ “առայժմ որոշակի ոչ մի բան չի կարող ասել”: Երևանում, տարբեր գնահատականներով, երկրաշարժի ուժը կազմել է 5-6 բալ: Հատկապես ուժեղ ցնցումները զգացվել են քաղաքի հյուսիսային մասում: Շենքերի բնակիչները լքել են տները և փողոցում տեղեկությունների են սպասում սեյսմիկ պաշտպանության ծառայությունից և ԱԻՆ-ից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |