Նիկոլյա Սարկոզին կոչ է արել բրիտանացի վարչապետին «ձայնը կտրել»![]() 24 հոկտեմբերի 2011 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խորհուրդ է տվել բրիտանացի վարչապետ Դևիդ Կեմերոնին «ձայնը կտրել» եվրագոտում հակաճգնաժամային միջոցների առիթով։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այդ հայտարարությունը Սարկոզին արել է հոկտեմբերի 23-ին՝ կիրակի օրը տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցել են Եվրամիության 27 երկրների ներկայացուցիչներ։ Կեմերոնը բարկացրել է Ֆրանսիայի նախագահին նրանով, որ ուղղում է մտցրել եզրափակիչ կոմյունիկեի մեջ։ Նրա խոսքով, հակաճգնաժամային միջոցները, որոնք պատրաստում է ԵՄ-ն, վտանգի են ենթարկում Եվրամիության այն երկրների տնտեսությունը, որոնք չեն անցել եվրոյին որպես հիմնական արժույթի։ Կեմերոնի հայտարարությունը զայրացրել է Սարկոզիին, որը բողոքել է բրիտանացի պաշտոնյաների կողմից հնչող մշտական քննադատությունից։ «Դուք բաց եք թողել լուռ մնալու հիանալի հնարավորությունը։ Մեզ մոտ արդեն սրտխառնոց է առաջանում ձեր քննադատությունից և խորհուրդներից, թե ինչպես ապրենք և ինչ անենք։ Սկզբից դուք ասում եք, որ տանել չեք կարող եվրոն, իսկ հիմա որոշել եք խառնվել մեր գործերին»,- ասել է Սարկոզին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |