Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականն առաջին հաղթանակն է տարել համաշխարհային օլիմպիադայում![]() 25 հոկտեմբերի 2011 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Իզմիթ քաղաքում կայացել է մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայի առաջին տուրը։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը ԱՄԷ-ի թիմն էր։ Գործող չեմպիոնները հաղթանակ են տարել 3,5։0,5 հաշվով։ Առաջին խաղատախտակում Կարեն Գրիգորյանը սպիտակ խաղաքարերով ավելի ուժեղ էր Անվար Վալիդից։ Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ է տարել Նայիֆ Սալեայի նկատմամբ, իսկ Տիգրան Հարությունյանը՝ Աբդուլլահ Աբդուլվահաբուի։ Միակ ոչ ոքին գրանցվել է Զոհրակ Ապրեսյան-Իբրահիմ Սուլթան պարտիայում։ ԱՄԷ-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայ շախմատիստները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 4-րդ տեղը։ Շվեյցարիայի, Վրաստանի, Սլովակիայի հավաքականները հավաքել են 4-ական միավոր և զբաղեցնում են 1-3-րդ տեղերը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |