ՌԴ-ն և Չինաստանը ցանկանում են արգելափակել միջուկային զենքի հետ Իրանի ենթադրվող փորձերի մասին տվյալները![]() 25 հոկտեմբերի 2011 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Չինաստանը պահանջում են Ատոմային էներգիայի հարցով միջազգային գործակալությանը չհրապարակել միջուկային զենքի հետ Իրանի ենթադրվող փորձարկումների մասին տվյալները։ Այդ մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը։ Մոսկվայի և Պեկինի համատեղ դիվանագիտական հեռագիրն իբր նախազգուշացնում է ՄԱԿ ատոմային գերատեսչության ղեկավար Յուկիա Ամանոյին զերծ մնալ «անհիմն շտապողականությունից» և կոչ անում «զգույշ գործել», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Ամանոն դեռ սեպտեմբերի 12-ին հայտարարել է Իրանից բխող միջուկային սպառնալիքի վերաբերյալ նոր հաշտություն հրապարակելու պլանների մասին։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պնդում են այդ տեղեկատվությունը շուտափույթ կերպով բացահայտելու վրա, որը կարող է հանգեցնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի քննարկմանը։ «Նման զեկույցը ոչ միայն վատ դրության մեջ կդնի Իրանին, այլ նաև կնվազեցնի համագործակցության պատրաստակամությունը»,- ասվում է ռուս-չինական փաստաթղթում։ Գործակալությունը, մեջբերելով դիվանագիտական աղբյուրը, նշում է, որ չնայած ուղերձին, Ամանոն չի փոխել իր պլանները, քանի որ իրեն պարտավորված է զգում ՄԱԳԱՏԷ-ին տեղյակ պահել Թեհրանի կողմից միջազգային կանոնները խախտելու մասին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |