Թուրքական տանկերը հատել են Իրաքի հետ սահմա՞նը

Թուրքական տանկերը հատել են Իրաքի հետ սահմա՞նը

PanARMENIAN.Net - Թուրքական տանկերը հատել են Իրաքի հետ սահմանը հակաահաբեկչական գործողություն անցկացնելու համար, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ մեջբերելով սեփական աղբյուրները։ Աղբյուրի խոսքով, ծանր զրահապատ տեխնիկան հատել է սահմանը «Հաբուր» ՀԱԿ միջոցով։ Գործողությանը մասնակցում է 20 տանկ և շուրջ 30 զրահամեքենա:

Հաղորդվում է նաև, որ ավիացիան կատարում է թուրքական Չուկուրջա քաղաքին և հյուսիսիրաքյան Զապ շրջանին սահմանակից տեղանքի ակտիվ ռմբակոծություն։ Որոշ տվյալներով, գործողությունն ուղղված է ահաբեկիչների խմբերի չեզոքացմանը, որոնք այդ շրջաններում թաքստոցներ են ստեղծել։

Նոր սահմանամերձ գործողության վերաբերյալ մեկնաբանություններ Անկարայից դեռ չեն ստացվել։

Հոկտեմբերի 20-ին թուրքական բանակը լայնամասշտաբ օպերացիա է սկսել Հյուսիսային Իրաքում՝ միաժամանակ 5 շրջաններում։ Դրան մասնակցում են 22 գումարտակներ, հաղորդել է երկրի ԶՈՒ Գլխավոր շտաբը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---