Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Վալենսիայում կայանալիք մրցաշարը![]() 25 հոկտեմբերի 2011 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Վալենսիայում կայանալիք մրցաշարին, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը: Այդ մասին հայտարարել է թենիսիստի բժիշկ Անխել Ռուիս Կոտորրոն: Ըստ նրա, Նալբանդյանը հետազոտվել է Բարսելոնայում և նման որոշում է կայացվել բարդություններից խուսափելու համար: Ոտքի վնասվածքը խանգարեց արգենտինացուն մասնակցել Ստոկհոլմում կայանալիք քառորդ եզրափակչին: «Շատ տխուր է, որ ես որոշ ժամանակ չեմ կարողանա խաղալ: Վերջերս ես լավ մարզավիճակում էի և արդյունավետ խաղեր ուների: Սակայն, պետք չէ ռիսկի դիմել, կարևորն այն է, որ ես հասցնեմ վերականգնվել մինչև Դևիսի գավաթի եզրափակիչը»,-Նալբանդյանի խոսքերն է մեջբերում թենիսիստի երկրպագուների պաշտոնական կայքը: Դևիսի գավաթի եզրափակչում, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սևիլիայում, Արգենտինայի մրցակիցը կլինի Իսպանիան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |