Սերգեյ Փարաջանովի աշխատանքները ցուցադրվեցին Սան Պաուլոյում![]() 25 հոկտեմբերի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Սան Պաուլոյի 35-րդ Միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կիրառական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ցուցահանդեսին մասնակցել են Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, նահանգային և քաղաքային կառավարության անդամներ, մտավորականներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Կինոփառատոնում ցուցադրվել են Փարաջանովի հեղինակած ժապավենները, ինչպես նաև նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր: Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվել են հայ լուսանկարիչ, Երևանի Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` Հայաստանի մասին պատմող լուսանկարները: Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է բրազիլական մամուլով և հեռուստատեսությամբ, որոնք աշխարհահռչակ կինոգործչի աշխատանքների ցուցադրումը գնահատել են որպես Սան Պաուլոյի մշակութային կյանքի հոկտեմբեր ամսվա ամենակարևոր միջոցառումը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |