Հրանտ Բագրատյանը դեմ է արտոնությունների տրամադրմանը եկեղեցուն![]() 25 հոկտեմբերի 2011 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեմ է հարկային արտոնությունների տրամադրմանը Հայ առաքելական եկեղեցուն: «Եկեղեցու գույքը պետք է հարկվի հողի հարկով»,-ասել է Հրանտ Բագրատյանը մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով երեկ ԱԺ-ում քննարկվող ուղղումները «Գույքի մասին» և «Հողի մասին» օրենքներում: Ըստ այդ ուղղումների, նախատեսվում է հողի և գույքի հարկերից ազատել Հայ առաքելական եկեղեցուն: Ըստ նրա, այդ ուղղումների արդյունքում կհայտնվի տնտեսվարող սուբյեկտ, որն առավելություն կունենա մյուսների հանդեպ: Բագրատյանը որպես իր իրավացիության ապացույց բերել է Արշակունիների թագավորության անկումը՝ նշելով, որ դրա գլխավոր պատճառը եկեղեցին էր, որն իր ձեռքերում էր կենտրոնացրել երկրի ռեսուրսների մեծ մասը, նա հիշել է նաև արևմտյան երկրների պատմությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |