Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն մատնահետքեր հանձնել շենգենյան արտոնագիր ստանալու համար![]() 25 հոկտեմբերի 2011 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ներդրվել է շենգենյան գոտում կարճաժամկետ արտոնագրեր ստանալու նոր տեղեկատվական համակարգ: «Նոր համակարգը կոչված է նվազեցնելու սահմանի անօրինական հատման հնարավորությունը, ինչպես նաև բարձրացնելու սահմանների անվտանգությունը»,- Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը փորձնական նախագծի շնորհանդեսի ժամանակ հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը: Համակարգն իր մեջ ներառելու է քաղաքացիների կենսաբանական տվյալները, այն է` մատնահետքերն ու լուսանկարը: Միասնական տեղեկատվական համակարգը թույլ կտա Շենգենի ողջ գոտու տարածքում հետևել և կանխել սահմանի անօրինական հատումը: Մատնահետքերը չեն վերցնելու միայն 12 տարեկանից ցածր երեխաներից և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիներից: Նախագծի ներդրման ավարտը ծրագրված է 2012թ. մայիսին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |