ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է 3-5-ամսյա պրակտիկա

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է 3-5-ամսյա պրակտիկա

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը Ֆրանսիական համալսարանում կազմակերպված «Կազմակերպությունների 9-րդ ֆորում»-ում երիտասարդներին ներկայացրել է ժամանակակից կրթական մեթոդների և մոտեցումների բազմազանությունը:Ժամանակի կարևոր մարտահրավերներից մեկը գիտելիքով զինված մասնագետներ պատրաստելն է: Այդ տրամաբանության շրջանակներում կարևոր է «Կազմակերպությունների 9-րդ ֆորումը», որին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի տնտեսության մեջ գործող 28 ընկերություն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետաքրքրված է նաև երիտասարդ հայրենակիցների ապագայի կերտմանն ուղղված ծրագրերով` նպատակ ունենալով աջակցել նրանց մասնագիտացմանը, կատարելագործմանն ու ներուժի բացահայտմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնել է Կարիերայի զարգացման ծրագրի աշխարհագրությունը և փոխգործակցության հուշագիր է ստորագրել հայաստանյան և արտերկրի 35 բուհի հետ:

Ֆորումի ընթացքում, մագիստարատուրայի առաջին կուրսից հարցազրույցով ընտրված լավագույն ուսանողը հնարավորություն կունենա 3-5-ամսյա պրակտիկա անցնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համարվել Հայաստանի լավագույն գործատուներից մեկը: Ընկերությունը հանրապետության ամբողջ տարածքում այսօր ունի ավելի քան 1200 աշխատակից, առաջարկում է շուկայում մրցունակ աշխատավարձ և փոխհատուցման համակարգ, այդ թվում` առողջության ապահովագրություն և ուսման վարձի վճարում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---