Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն Քաղաքապետերի Ասոցիացիայի 31-րդ Գլխավոր վեհաժողովը![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25 ին Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն Քաղաքապետերի Ասոցիացիայի 31-րդ Գլխավոր վեհաժողովը: Ինչպես նիստի ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Երևանը մեծ նշանակություն է տալիս ասոցիացիային անդամակցությանը, քանի որ սա այն հարթակն է, ուր քաղաքների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ անմիջական շփման միջոցով տեղի է ունենում փորձի և տեղեկատվության փոխանակում: Երևանյան վեհաժողովի նպատակն է ամփոփել տարվա աշխատանքները և քննարկել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման, սահմանային համագործակցության և այլ խնդիրներ, որոնց վերաբերյալ ասոցիացիայի անդամները փորձելու են ձևավորել ընդհանուր մոտեցումներ: Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը որպես եվրոպական համայնքների մեծ ընտանիքի մի մաս, մտադիր է ակտիվորեն աշխատել եվրոպական և միջազգային բոլոր գործընկերների հետ:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |