Հայաստանի շախմատի հավաքականը երրորդ հաղթանակն է գրանցել պատանիների համաշխարհային Օլիմպիադայում![]() 26 հոկտեմբերի 2011 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը երրորդ հաղթանակն է գրանցել պատանիների համաշխարհային Օլիմպիադայում, որն ընթանում է Իզմիթում (Թուրքիա): Հայ շախմատիստների մրցակիցը Հնդկաստանի հավաքականն էր, որին հայ շախմատիստները պարտության են մատնել 3:1 հաշվով: Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը և Տիգրան Հարությունյանը հաղթանակ են տարել Սահայ Գրովերի, Կոուշիկա Գիրիշի և Դ'ցունհայ Վիանի Անտոնիոյի նկատմամբ: Հայկական ընտրանու միակ պարտությունը կրել է Արման Միքայելյանը` զիջելով Բաժայ Պրինցին: 3-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 10,5 միավոր է վաստակել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը 10 միավորով զբաղեցնում է Վրաստանի հավաքականը: 4-րդ տուրում նրանք կչափեն ուժերը միմյանց հետ:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |