Ամերիկյան կոնգրեսականները հաստատել են իրենց հավատարմությունը հայկական հարցի արդարացի լուծմանը

Ամերիկյան կոնգրեսականները հաստատել են իրենց հավատարմությունը հայկական հարցի արդարացի լուծմանը

PanARMENIAN.Net - Նախօրեին Կապիտոլիումում տեղի է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների ժողովը՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին։ Ոչ պաշտոնական ժողովին մասնակցել են 18 կոնգրեսականներ, ինչպես նաև ԱՄՆ հայկական համայնքի, Ամերկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչներ։

Ինչպես նշել է այդ առիթով ANCA նախագահ Քեն Խաչիկյանը, հայկական համայնքը ողջունել է այդ միջոցառմանը հայ կոնգրեսականների ակտիվ մասնակցությունը, հաղորդում է ANCA-ն։

Ժողովն ուղեկցվել է հանդիսավոր ընթրիքով, որը բացել է ժողովի նախագահ Ֆրենք Փալոունը։ Այնուհետև տեղի է ունեցել կոնգրեսականներ Հովարդ Բերմանին և Ադամ Շիֆին Մխիթար Գոշի շքանշաններ հանձնելու արարողությունը՝ հայկական հարցի առաջխաղացման մեջ ունեցած ավանդի, մասնավորապես ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։

Դրա հետ կապված՝ կոնգրեսականները հաստատել են իրենց հավատարմությունը հայկական հարցի արդարացի լուծմանը հասնելու գործում։

«Ես շնորհակալ եմ ԱՄՆ հայկական համայնքին ջերմ վերաբերմունքի և աջակցության համար»,- նշել է Ադամ Շիֆը։ Հովարդ Բերմանը նշել է, որ միշտ բարձր է գնահատել հայերի հետ հարաբերությունները։

Երեկոյին մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---