Քադդաֆիի հարազատները որոշել են հայց ներկայացնել Հաագայի Միջազգային քրեական դատարան26 հոկտեմբերի 2011 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի հարազատները որոշել են հայց ներկայացնել Հաագայի Միջազգային քրեական դատարան ռազմական հանցագործության փաստով, որպիսին նրանց կարծիքով նախկին առաջնորդի սպանությունն է, հաղորդում է Europe1 ֆրանսիական ռադիոկայանը` մեջբերելով Քադդաֆի ընտանիքի փաստաբանին: «Հարազատները հայց կներկայացնեն ռազմական հանցագործության փաստով, քանի որ նրանց հայտնի են Քադաֆիի մահվան հանգամանքները։ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները կրակ են բացել ավտոշարասյան վրա, որում գտնվել է Քադդաֆին։ Այդ շարասյունը ոչ մի սպառնալիք չի ներկայացրել քաղաքացիական բնակչությանը։ Դա Լիբիայի առաջնորդի վերացման գործողություն էր՝ պլանավորված ՆԱՏՕ կողմից»,- հայտարարել է Քադդաֆիների ընտանիքի փաստաբան Մարսել Սեսալդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Իրավաբանը վրդովմունք է հայտնել Մուամար Քադդաֆիի դիակը ծաղրի ենթարկելու հետ կապված։ Մուամար Քադդաֆին սպանվել է հոկտեմբերի 20-ին իր հարազատ Սիրտ քաղաքի մոտ։ Քադդաֆիի հետ միասին սպանվել են նրա որդի Մութասեմը և Լիբիայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |