ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնում է բջջային հեռախոսացանցը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնում է բջջային հեռախոսացանցը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ 2011-ի հոկտեմբերից մինչև 2012թ. հունվարի կեսն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային հեռախոսացանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքներ` ցանցի թողունակությունը մեծացնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով:

Ցանցի վերազինման աշխատանքները հիմնականում կիրականացվեն ոչ ծանրաբեռնված ժամերին: Սակայն մնացած ժամանակահատվածներում նույնպես զանգեր կատարելիս և ստանալիս, ինչպես նաև այլ ծառայություններից օգտվելիս հնարավոր են կարճատև դժվարություններ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---