Նոր հայկական ԱԷԿ-ի կառուցումը Ռուսաստանի համար ամենաառաջնային նախագծերից մեկն է

Նոր հայկական ԱԷԿ-ի կառուցումը Ռուսաստանի համար ամենաառաջնային նախագծերից մեկն է

PanARMENIAN.Net - Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարությունը Ռուսաստանի համար ամենաառաջնային նախագծերից մեկն է: Այդ մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկին Երևանում կայացած «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ԱՊՀ անդամ երկրների հանձնաժողովների» 12-րդ նիստում: Սպասսկին նշել է, որ միջկառավարական համաձայնությունը ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարության մասին ստորագրվել է ՌԴ նախագահ Մեդվեդևի Երևան այցելության ժամանակ և «պաշտոնական տեսակետից նախագիծն առավելագույն կարգավիճակ ունի՝ այն ձևակերպված է միջկառավարական համաձայնագրով»:

Ինչ վերաբերում է հրապարակումներին հայկական ԶԼՄ-ներում այն մասին, թե Ռուսաստանը կորցրել է հետաքրքրությունը ԱԷԿ-ի հանդեպ, Սպասսկին «Ռոսատոմի» և ՌԴ կառավարության անունից հայտարարել է. «Մեզ համար կասկած չկա, մենք ոչ թե ուղղակի պատրաստ ենք, այլ ցանկանում ենք մասնակցել այդ նախագծի իրականացմանը»: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է նաև մասնկցել նոր ԱԷԿ շահագործմանը:

Սպասսկին ու ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հավաստիացրել են լրագրողներին, որ նոր ԱԷԿ-ի գծով աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի:--ԿԱ--

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---