Թուրքերը թալանել են երկրաշարժից տուժածների համար հումանիտար օգնությամբ բեռնատարները27 հոկտեմբերի 2011 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Կարմիր Կիսալուսնի աշխատակիցները հայտարարել են, որ ավազակները թալանել են երկրաշարժից տուժած գոտի շարժվող հումանիտար օգնությամբ 17 բեռնատար, հաղորդում է BBC-ն: Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով` Վան քաղաքի բնակիչները, որոնք վրդովված էին օգնության բացակայությամբ, կանգնեցրել և խուզարկել են բեռնատարների շարանը` խլելով սնունդն ու ծածկոցները: Երկրաշարժից առավել տուժած Էրջեշ քաղաքում անհայտ անձինք կանգնեցրել և թալանել են վրաններ տանող բեռնատարը: Տարերային աղետի արդյունքում զոհվածների թիվը գերազանցել է 470-ը, ավելի քան 1300 մարդ վիրավորվել է: 7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |