Շախմատի պատանեկան օլիմպիադա. 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը պահպանում է առաջատարի դիրքերը![]() 27 հոկտեմբերի 2011 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Պատանիների շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրել, բայց, չնայած դրան, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հայկական թիմի մրցակիցը Ռուսաստանն էր: Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնել է Հովհաննես Գաբուզյանը, որը սև ֆիգուրներով պարտության է մատնել Վլադիմիր Ֆեդոսեևին: Կարեն Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Դանիել Դուբովի հետ, իսկ Տիգրան Հարությունյանն ու Զոհրակ Ապրեսյանը պարտվել են համապատասխանաբար Յուրի Ելիսեևին և Կոնստանտին Նիկոլգորսկուն: Ռուսաստանը հաղթանակ է տարել 2,5:1,5 հաշվով: Հայ շախմատիստները 16 միավոր են վաստակել և պահպանում են առաջատարի դիրքերն Օլիմպիադայում, Ռուսաստանը 14,5 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում: 6-դ տուրում հայ շախմատիստները կխաղան Ադրբեջանի հավաքականի հետ, որը 4-րդ տեղն է զբաղեցնում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |