Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանի ընտրությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանի ընտրությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար, անկախ Բաքվի բազմաթիվ հայտարարություններից ղարաբաղյան հարցը խորհրդի օրակարգում ընդգրկելու մասին: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել փորձագետ, տարածաշրջանային հարցերի հետազոտական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: «Կատարվածի միակ եզրակցությունը հայկական կողմի համար կարող է լինել դիվանագիտական գործունեության ակտիվացումը միջազգային ատյաններում»,-նշել է նա: Հիմնական պատճառը, թե ինչու Ադրբեջանը չի կարող հաջողության հասնել ՄԱԿ ԱԽ միջոցով ղարաբաղյան հարցը լուծելու գործում, ՄԽ հստակ դիրքորոշումն է, որը չի ընդունում ՄԱԿ-ի միջամտությունն այդ հարցում»,-ասել է Կիրակոսյանը: Բացի այդ, Ադրբեջանի ընտրությունը որպես ոչ մշտական անդամ պայմանավորված է Խորհրդի ձգտմամբ որքան հնարավոր է լայն աշխարհագրություն ապահովել՝ ներառելով մեծ թվով տարածաշրջաններ: Ընդհանուր առմամբ, Կիրակոսյանը նշել է, որ հայկական կողմի դիրքերը բավականին ուժեղ են բանակցային գործընթացում, հատկապես Ադրբեջանի կողմից Կազանի հանդիպման ձախողումից հետո՝ հավելելով, որ «ՄԱԿ-ում ՀՀ ներկայիս դեսպանը նույնպես բավականաչափ իրազեկ անձ է՝ Հայաստանի շահերը կազմակերպությունում առաջ մղելու համար»: Երկուշաբթի ՄԱԿ ԳՎ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Ադրբեջանը ստացավ 155 ձայն: Մինչ այդ նրա հետ մրցակցող Սլովենիան հանեց իր թեկնածությունը, այդպիսով քվեաթերթիկներում մնաց միայն Ադրբեջանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |