Ստամբուլում տեղի կունենա հայ-թուրքական հարաբերություններին նվիրված միջազգային խորհրդաժողով

Ստամբուլում տեղի կունենա հայ-թուրքական հարաբերություններին նվիրված միջազգային խորհրդաժողով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-30-ը Ստամբուլում տեղի կունենա «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Վերահաստատման հեռանկարները» վերտառությամբ միջոցառումը: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտնել տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Համաժողովի մասնակիցները կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակն ու զարգացման հեռանկարները, Հարավային Կովկասում քաղաքական իրավիճակի զարգացման դինամիկան:

Խորհրդաժողովի կազմակերպիչն է «Օրթա Դողու» տեխնիկական համալսարանն ու «Օդալար վե Բորսալար Բիրլիյի» համալսարանը Թուրքիայի ԱԳՆ-ին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ:

 Ուշագրավ
---