Ֆիլիպ Լեֆորտ. Ղարաբաղյան կարգավորման ճանապարհին գլխավոր արգելքը կողմերի միջև վստահության բացակայությունն է![]() 27 հոկտեմբերի 2011 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի կարծիքով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր արգելքը կողմերի միջև վստահության բացակայությունն է։ Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այսօր նման դիրքորոշում է հայտնել Լեֆորտը Բաքու կատարած այցելությանը նվիրված մամլո ասուլիսում։ Նրա խոսքով, ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը։ Ուստի հետագայում ևս աջակցելու է ԵԱՀԿ ջանքերին ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Լեֆորտն իր գլխավոր առաքելությունը համարել է այս հակամարտության լուծմանն աջակցելը և Ադրբեջանի ու ԵՄ միջև կապերն ընդլայնելը։ Դա Լեֆորտի երկրորդ այցելությունն է տարածաշրջան։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |