ԹՈՒՐՔԻԱՆ MICROSOFT ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ENCARTA ԻՆՏԵՐՆԵՏ-ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՑ ՀԱՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ16 օգոստոսի 2000 - 18:46 AMT PanARMENIAN.Net - 16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՄՆ-ի ակադեմիական շրջանակների Chrօnicle of Higher Education առաջատար ամսագիրը հաղորդում է, որ թուրքական կառավարությունը Microsoft ընկերությունից պահանջել է Encarta իմտերնետ-հանրագիտարանից հանել 1915 թվականի հայոց ցեղասպանության մասին բոլոր հիշատակումները:Թուրքիայի կառավարությունը Microsoft-ից պահանջել է հանել հայոց ցեղասպանության մասին հիշատակումները Encarta-ում հրապարակված Ռոլանդ Գրիգոր Սյունիի` Հայաստանի մասին եւ Հելեն Հեյդի` ցեղասպանության մասին հոդվածներից: Chronicle-ում հրապարակված հոդվածի համաձայն` Microsoft-ը դիմել է այս երկու հեղինակներին` իրենց հոդվածները փոփոխության ենթարկելու խնդրանքով: Սակայն Սյունին եւ Ֆեյնը մերժել են այս խնդրանքը եւ հայտնել Chronicle ամսագրի լրագրողներին` Թուրքիայի ճնշման մասին: --0-- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |