Ավստրիական օրերի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ Ջուլիա Մալիշնիգի համերգը

Ավստրիական օրերի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ Ջուլիա Մալիշնիգի համերգը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ավստրիական օրերի շրջանակներում տեղի ունեցավ ավստրիացի հայտնի երաժիշտ Ջուլիա Մալիշնիգի համերգը:

Երգչուհին Հայաստան է ժամանել Ավստրիայի պատվի հյուպատոս Արամ Մարությանի և Հայաստանում Ավստրիայի դեսպան Մայքլ Փոսթլի հրավերով:

Մեկ օր առաջ էլ Երևանում կայացել էր Հայաստանում Ավստրիայի օրերին նվիրված միջոցառման հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը ներկա էին Արամ Մարությանը և Մայքլ Փոսթլին, որոնք խոսել են հայ-ավստրիական հարաբերությունների ձեռքբերումների և հաջողությունների մասին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---