Սերգեյ Մինասյան. Պետք չէ նշանակություն տալ Ադրբեջանում Մոլդովայի դեսպանի ներողություններին Հայաստանին սպառազինություն վաճառելու համար![]() 28 հոկտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Պետք չէ մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանում Մոլդովայի դեսպանի ներողություններին Հայաստանին սպառազինություն վաճառելու համար։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Մինասյանի կարծիքով, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական իշխանությունների կողմից ՎՈՒԱՄ դաշնակցի կողմից Հայաստանին սպառազինություններ տրամադրելու փաստը նկատելուց հետո երկու դաշնակիցների միջև տեղի է ունեցել ոչ թեթև խոսակցություն, որի արդյունքը դարձել է Մոլդովայի դեսպանի ներողությունը։ «Դիվանագիտության մեջ դեսպանները երբեմն կատարում են նման քայլեր, բայց դրան չարժի հատուկ նշանակություն տալ»,- ասել է փորձագետը։ Արևելյան գործընկերության Վարշավայի գագաթնաժողովի ժամանակ Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից Հայաստանին սպառազինություն տրամադրելու համար, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |