Եվրախորհրդարանը որոշել է պաշտպանել Եգիպտոսի և Սիրիայի քրիստոնյաներին![]() 28 հոկտեմբերի 2011 - 09:41 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը կոչ է արել դադարեցնել Եգիպտոսում և Սիրիայում քրիստոնեական համայնքների դեմ բռնությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ընդունված բանաձևում ԵԽ պատգամավորները միանշանակ դատապարտել են «խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը» և մտահոգություն հայտնել մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։ «Մենք պահանջում ենք, որպեսզի անհապաղ դադարեցվեն Եգիպտոսի քրիստոնյա ղպտիների վրա հարձակումները, որպեսզի նրանք կարողանան ապրել խաղաղ և ազատ դավանեն իրենց հավատը ողջ Եգիպտոսի տարածքում»,- հայտարարել է պատգամավոր Մարիո Մաուրոն և հավելել է, որ եգիպտական իշխանությունները պետք է ապահովեն ղպտիների և նրանց տաճարների պաշտպանությունը։ Մարտի սկզբից մի քանի տասնյակ հազար ղպտիներ լքել են Եգիպտոսը։ Հոկտեմբերի 9-ին Կահիրեում ղպտիների խաղաղ ցույցը ցրելու ժամանակ տարբեր տվյալներով սպանվել է 25-36 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել է։ Տարբեր տվայլներով, նրանք կազմում են Եգիպտոսի 80-միլիոնանոց բնակչության 10 տոկոսը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |