Երևանում այրված ավտոմեքենայում կտորով փաթաթված դի է հայտնաբերվել

Երևանում այրված ավտոմեքենայում կտորով փաթաթված դի է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին`ժամը 01.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրով փողոցում` «Հաղթանակ» կամրջի տակ, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.59-ին, մարվել`02.05-ին: Ամբողջությամբ այրվել է ‘’ՎԱԶ 2107’’ մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը: Ավտոմեքենայում հայտնաբերվել է կտորով փաթաթված դի: Անձը չպարզված քաղաքացու դիակը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:

Պարզվել է,որ հայտնաբերված քաղաքացին Երևան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 10 տան բնակիչ,1950 թվականին ծնված Վրեժ Գևորգյանն է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---