Ոգևորված Քադդաֆիի սպանությամբ՝ Քլինթոնը կոչ է արել պարսիկներին տապալել Ահմադինեժադին

Ոգևորված Քադդաֆիի սպանությամբ՝ Քլինթոնը կոչ է արել պարսիկներին տապալել Ահմադինեժադին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը BBC News-ի և Ամերիկայի ձայնի պարսկական ծառայություններին տված հարցազրույցում կոչ է արել Իրանի ընդդիմությանը ակտիվորեն պահանջել միջազգային աջակցութուն, գրում է Hurriyet-ը: Ըստ պետքարտուղարի, պարսիկները պետք է օրինակ վերցնեն Լիբիայում ռեժիմի հակառակորդներից, որոնք «այդպես էլ վարվեցին» և արդյունքում հաջողության հասան:

Քլինթոնը նշել է, որ Իրանում 2009թ. ամռանը տեղի ունեցած բողոքի ցույցերի կազմակերպիչները սխալ վարվեցին, հրաժարվելով արտերկրի աջակցությունից: «Եթե նման բան կրկնվի, ընդդիմադիրները կարող են պահանջել, որ աշխարհն արձագանքի իրադարձություններին»,-ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը:

Միաժամանակ, նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն «վիրտուալ դեսպանատուն» կբացի Իրանում՝ կայք, որտեղ տեղեկություններ կտրամադրվեն ուսանողական փոխանակման, ամերիկյան վիզաների և այլ հարցերի մասին: ԱՄՆ-ն դեսպանատուն չունի Թեհրանում, քանի որ դիվանագիտական հարաբերությունները սրված են:

2009թ. Իրանում անցան նախագահական ընտրությունների կեղծման դեմ զանգվածային բողոքի ցույցեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---