Դեկտեմբերի 17-ին Գեղարդ Մուսասին Strikeforce մրցաշարում կհանդիպի Օվինս Սենտ Պրեի հետ![]() 28 հոկտեմբերի 2011 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Strikeforce մրցաշարում դեկտեմբերի 17-ին հայ մարզիկ Գեղարդ Մուսասիի (Հոլանդիա) մրցակիցը կդառնա Օվինս Սենտ Պրեն: Մուսասին մենամարտ կանցկացնի Քիտ Ժարդինի հետ ոչ ոքիով ավարտված մենամարտից 7-ամիս անց: Հունիսի 16-ին Մուսասին հաջողությամբ պաշտպանեց կիսածանր քաշային կարգում DREAM չեմպիոնի գոտին՝ առաջին ռաունդում հաղթելով տեխնիկական նոկաուտով: Հաջողությամբ դեպ քում Սենտ-Պրեն կկարողանա պայքարել այս պահին թափուր Strikeforce չեմպիոնի տիտղոսի համար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |