Հայաստանի մարզպետները և Արցախի շրջանների ղեկավարները կխորացնեն համագործակցությունը![]() 28 հոկտեմբերի 2011 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզպետները, երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Հայաստանի մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջև փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցեր: Մարզպետները կայցելեն Լեռնային Ղարաբաղի գործընկեր վարչական շրջաններ, տեղերում կքննարկեն համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, ինչպես նաև կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Այցելության արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները կամփոփվեն ԼՂՀ կառավարությունում, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |