Արման Մելիքյան. ԵՄ-ն իրական լծակներ չունի հարավկովկասյան տարածաշրջանի վրա ազդելու համար![]() 28 հոկտեմբերի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն իրական լծակներ չունի հարավկովկասյան տարածաշրջանի վրա ազդելու համար: Նման կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը: Մեկնաբանելով ԵՄ հատուկ ներկայացուցչի վերջին հայտարարությունները, ինչպես նաև ԵՄ դերի ակտիվացումը Հարավային Կովկասում՝ Մելիքյանը նշել է, որ ԵՄ-ն դեռևս իր ազդեցության ուժեղացման որոնումների ճանապարհին է: Ըստ Մելիքյանի, ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է մնալ տարածաշրջանում ուժերի հավասարության խորհրդանիշ: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանը դարձավ ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ, Մելիքյանը նշել է, որ «դա կարող է ազդանշան դառնալ Հայաստանի արտաքին հարաբերությունների ակտիվացման, և գուցե, որոշ չափով, նաև դոկտրինի փոփոխության համար»: Նախօրեին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը հայտարարել է, որ «ԵՄ արտաքին հարաբերություննեի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթին Էշթոնը մեծ հետաքրքրություն է հայտնում Հարավային Կովկասի հանդեպ, քանի որ այդ տարածաշրջանը օբյեկտիվ պատճառներով շատ կարևոր է Եվրամիության համար»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |