Կոկա-կոլայի տարայի վրա սպիտակ արջի պատկեր կհայտնվի

Կոկա-կոլայի տարայի վրա սպիտակ արջի պատկեր կհայտնվի

PanARMENIAN.Net - Կոկա-կոլան պատրաստվում է փոխել տարայի գույնը: 2011թ. նոյեմբերից մինչ 2012թ. փետրվարը ժողովրդականություն վայելող ըմպելիքը կվաճառվի նոր տարայով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Կոկա-կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Արա Բրուտյանը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող Արկտիկայի սպիտակ արջերի պահպանմանն ուղղված ակցիան կվերաբերի Կոկա-կոլայի ներկայության խոշոր շուկաներին:

Ինչ վերաբերում է Հայաստանի շուկային, ապա, ըստ նրա, ընկերությունը դեռևս մտադիր չէ նման ակցիա անցկացնել:

Կոկա-կոլայի տարային ձևավորումը չի փոխվել 1922 թվականից: Այժմ բանկաները կլինեն սպիտակ գույնի, ներքևի մասում ունենալով սպիտակ արջի պատկեր, սակայն ընկերության լոգոտիպը նախկինը կմնա՝ կարմիր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---