ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեից` ի հիշատակ հոկտեմբերի 27-ի զոհերին![]() 28 հոկտեմբերի 2011 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Ազատության հրապարակ է ժամանել ՀԱԿ-ի ղեկավարությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: ՀԱԿ-ի հանրահավաքը բացեց Կոնգրեսի ակտիվիստ, «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում Փաշինյանը հիշեցրեց, որ 12 տարի առաջ` 1999 թվականին, Հայաստանի ԱԺ-ում ահաբեկչական խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, գնդակոծեց պատգամավորներին, այդ թվում` Կարեն Դեմիրճյանին, ինչպես նաև կառավարության ղեկավար Վազգեն Սարգսյանին: Փաշինյանը բոլոր հավաքվածներին կոչ արեց լռության րոպեով հարգանքի տուրք մատուցել այդ օրվա զոհերի հիշատակին: Փաշինյանի խոսքով` հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները զավթեցին ԱԺ-ն, կառավարությունը վերածեցին անողնաշար կառույցի, նախագահական նստավայրը վերածեցին վաճառքի հանված սուպերմարկետի, կազմակերպեցին 2008թ. մարտի 1-ը Երևանի կենտրոնում` կրակ բացելով խաղաղ բնակչության վրա և «Նաիրի Հունանյանի պես ամեն երեկո հեռուստաէկրաններից մեր տուն են խուժում և գնդակոծում Հայաստանի քաղաքացիների գիտակցությունն ու հույսերը»: Նա ընդգծեց, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները կանգնելու են ժողովրդի դատի առջև ճիշտ այնպես, ինչպես կանգնեցին Մուբարաքը, Բեն Ալին և Քադդաֆին: 1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի անդամները սպանեցին Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչների` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |