Հայաստանի քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն` Սերժ Սարգսյանին կա'մ կողմ, կա'մ դեմ![]() 28 հոկտեմբերի 2011 - 19:57 AMT PanARMENIAN.Net - «Այժմ Հայաստանում կա միայն մեկ քաղաքական խնդիր` Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- հայտնել է ՀԱԿ-ի անդամ, ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը` ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքի ժամանակ: Նրա խոսքով` ոչ մի քաղաքական ուժ չի կարող խուսափել պատասխանից այդ հարցին և պետք է կողմնորոշվի, թե ում հետ է: «Ես քաղաքական ուժերին կոչ եմ անում կողմնորոշվել` կա'մ դուք Սարգսյանի հրաժարականի կողմից եք, կա'մ նրա հաճախորդն եք»,- հավելել է նա: Մանուկյանը նաև ցուցարարներին կոչ է արել չանհանգստանալ մասնակիցների սակավաթվության կապակցությամբ` հաղորդելով, որ իշխանություններն էլ ավելի են խստացրել ճանապարհների արգելափակումը, որպեսզի որքան հնարավոր է քիչ մարդ կարողանա մասնակցել հանրահավաքին:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |