Վանես Մարտիրոսյանն ու Ռիչարդ Գուտիերեսը մասնակցել են կշռման արարողությանը![]() 29 հոկտեմբերի 2011 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի բռնցքամարտի երեկոյի մասնակիցների կշռման արարողությանը, որի գլխավոր մենամարտում միջին քաշային կարգում ելույթ ունեցող հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (30-0, 19 KO’s) կհանդիպի կոլումբացի Ռիչարդ Գուտիերեսի (26-7-1, 16 KO’s) հետ: Մենամարտը տեղի կունենա Օկլահոմայում: Մարտիրոսյանը կշռել է 71,73 կգ (158 ֆունտ), իսկ կոլումբացին՝ 69,73 կգ(153,5 ֆունտ): Այս մենամարտում հաղթանակի դեպքում Մարտիրոսյանը մտադիր է մենամարտի հասնել առաջին միջին քաշային կարգում WBС վարկածով աշխարհի գործող չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |