Արդեն հայտնի են շախմատի օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստան-Անգլիա հանդիպման զույգերը

Արդեն հայտնի են  շախմատի օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստան-Անգլիա հանդիպման զույգերը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Եղիազարյանը ներկայացրել է հետևյալ շախմատիստներին. առաջին խաղատախտակում հանդես է գալու Կարեն Գրիգորյանը, որը խաղալու է Ջեյմս Հոլանդի հետ, Հովհաննես Գաբուզյանը խաղալու է Քրեյգ Ուիլտֆիլդի, Արման Միքայելյանը՝ հայ շախմատիստ Հենրիկ Ստեփանյանի հետ, իսկ Զոհրակ Ապրեսյանը՝ Պետեր Բաչելորի։

Օլիմպիադայի գործող չեմպիոնները հավաքել են 19,5 միավոր և զբաղեցնում են երկրորդ տեղը։ Անգլիան 15,5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը։ Օլիմպիադայի առաջատարը Ռուսաստանն է, որը Հայաստանից առաջ է ընդամենը 0,5 միավորով։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---