Տարոն Մարգարյանը վստահ է, որ մայրաքաղաքում մեկնարկած բոլոր ծրագրերը պետք է շարունակվեն

Տարոն Մարգարյանը վստահ է, որ մայրաքաղաքում մեկնարկած բոլոր ծրագրերը պետք է շարունակվեն

PanARMENIAN.Net - «Ես՝ որպես քաղաքապետի առաջին տեղակալ և Երևանի Ավագանու Խորհրդի անդամ, հայտարարում եմ, որ մենք կշարունակենք բոլոր սկսած ծրագրերը, քանի որ դրանք նաև ՀՀԿ նախընտրական ծրագրերն են: Կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ, և ես վստահ եմ, որ մեկնարկած և իրականացման գործընթացում գտնվող բոլոր ծրագրերը կշարունակվեն»,- հոկտեմբերի 30-ին լրագրողներին է հայտնել Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Խոսելով այս կամ այն ծրագրերի առաջնահերթության մասին՝ նա ընդգծել է, որ մայրաքաղաքում իրականացվող բոլոր նախագծերն առաջնահերթ են:

Մեկնաբանելով Կարեն Կարապետյանի հրաժարականը և հավանական թեկնածությունը քաղաքապետի պաշտոնին՝ փոխքաղաքապետն ասել է, որ դա կորոշեն ՀՀԿ Խորհուրդն ու պետության նախագահ Սերժ Սարգսյանը: Միաժամանակ Տարոն Մարգարյանը նշել է, որ Կարապետյանն իր հայտարարության մեջ հստակ նշել էր, թե ինչու է հրաժարական տալիս, և դա բոլորովին պայմանավորված չէ կրպակների ապամոնտաժման խնդիրներով, «մնացած խոսակցություններն անհիմն են»:

Այս կապակցությամբ նա հավելել է, թե «որպես փոխքաղաքապետ` ես կողմնակից եմ Աբովյան փողոցում բոլոր կրպակների ապամոնտաժմանը, մենք այս ծրագիրը պետք է իրականացնենք»:

«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, մինչ օրենքով սահմանված կարգով քաղաքապետի նոր ընտրությունները քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:

13  30.10.11 - Մեկնարկեց ՀՀԿ տնտեսական կոնֆերանսը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---