ՌԴ պատգամավոր. Հայաստանի իշխանությունները երկրում կայունությունը պահպանելու մեծ ներուժ ունեն![]() 30 հոկտեմբերի 2011 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահն ու կառավարությունը երկրում կայունությունը պահպանելու, տնտեսական խնդիրները լուծելու մեծ ցանկություն ունեն, հայտնել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իգոր Չեռնիշենկոն: «Հայաստանում կայունությունը պահպանելու ներուժ կա, շատ բան է կախված նաև Ռուսաստանից, որի ներդրումները ձեր երկրում մոտ 3 մլրդ դոլար են կազմում, ձեր մոտ ռուսական կապիտալով ավելի քան 1100 ընկերություններ են աշխատում»,- ասել է նա Երևանում ընթացող ՀՀԿ տնտեսական համաժողովի շրջանակում կայացած մամլո ասուլիսում: Բացի դրանից, ինչպես նշել է պատգամավորը, մեծ ուշադրություն է հատկացվում մարզերի մակարդակով համագործակցությանը, այդ թվում՝ Հայաստանի ու Ռուսաստանի մայրաքաղաքների միջև: Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար Հայաստանը ոչ միայն ռազմավարական գործընկեր է, այլև «հարազատ երկիր, որի հետ մեզ ոչ միայն քաղաքական, տնտեսական և մշակութային, այլև արյունակցական կապեր են կապում»: Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ հայկական Սփյուռքը կարևոր դեր է խաղում Ռուսաստանի կյանքի շատ բնագավառներում: Միևնույն ժամանակ ՌԴ պատգամավորն ընդգծել է, որ երկու երկրներն էլ այսօր դժվար հետճգնաժամային շրջան են ապրում և ծառացած են տնտեսությունների արդյունավետության, ՀՆԱ աճի, ժողովրդի բարեկեցության բարձրացման և այլ խնդիրներ: Անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին՝ նա համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ն արժանի տեղ կզբաղեցնի, իսկ կոալիցիայում «Բարգավաճ Հայաստանը» մյուս կուսակցությունների հետ համատեղ հզոր բլոկ կստեղծի, որն առաջ կտանի երկրի զարգացման հետագա հարցերը: Հոկտեմբերի 30-ին Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին համաժողովը միավորել է մոտ 350 անդամների և մոտ 50 հյուրերի: Համաժողովի ընթացքում կքննարկվեն արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի և Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացման խնդիրներ: Բացի դրանից, ուշադրության կենտրոնում կլինեն բիզնես-միջավայրի բարելավման հարցերն ու բարեփոխումները պետկառավարման ոլորտում, մարդկային կապիտալի զարգացումն ու սոցիալական ինտեգրման գործընթացը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |