Հայաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել լուրերը «դավաճան»-քաղաքապետի մասին![]() 30 հոկտեմբերի 2011 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր քաղաքապետի թեկնածության ընտրությունը թողել է պետության նախագահ Սերժ Սարգսյանի հայեցողությանը: «Կարծում եմ` ընդհանրապես ճիշտ չէ, որպեսզի վարչապետը ինչ-որ լուրեր մեկնաբանի»,- ասել է նա` մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Կարեն Կարապետյանը դավաճանել է ՀՀԿ թիմին և անցել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմը: Այս համատեքստում վարչապետն ընդգծել է, որ առաջնորդվում է այն բացատրություններով, որոնք հրապարակավ տվել է Կարեն Կարապետյանը: «Նրա հետ հանդիպում եմ ունեցել, որտեղ նա մանրակրկիտ ներկայացրել է հրաժարականի իր փաստարկները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են իր հրապարակային հայտարարությանը: Որևէ այլ ենթատեքստ ես չեմ տեսնում և այլ մեկնաբանությունների հետ համամիտ չեմ»,- հավելել է նա: «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, մինչ օրենքով սահմանված կարգով քաղաքապետի նոր ընտրությունները քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |