ԱՄՆ-ում ձերբակալել են 38 ցուցարարների, որոնք փորձում էին ընթրել Օստինի քաղաքապետարանի առջև

PanARMENIAN.Net - Օստինում ոստիկանությունը ձերբակալել է 38 ցուցարարների, որոնք հրաժարվել են փողոցից հավաքել կերակուրներն ու սեղանները, հայտնում է CNN-ը: «Զավթիր Օստինը» ակցիայի մասնակիցները մի քանի շաբաթ է ակցիա են անցկացնում քաղաքապետարանի շենքի մոտ: Շատերը գիշերում են այստեղ տեղադրված վրաններում, ճամբարում կա նաև կերակուրներով սեղան: Հոկտեմբերի 28-ին Օստինի իշխանություններն արգելել են կերկուր պատրաստել և սեղաններ տեղադրել քաղաքապետարանի շենքի մոտ՝ 22:00-ից մինչև 6:00-ն:

Ըստ YNN պորտալի, հոկտեմբերի լույս 30-ի գիշերը, ցուցարարները հրաժարվել են հավաքել սեղանը և կեսգիշերից հետո սկսվել են ձերբակալությունները: Բողոքողների առաջնորդները, սակայն, կասկածքի տակ են դնում իշխանության գործողությունների օրինականությունը, քանի որ այն չի ընդունվել քաղխորհրդի քվեարկությամբ:

Ակցիան իրականցվում է »Զավթիր Ուոլտ –սթրիթը» արշավի շրջանակներում, որն ուղղված է կորպորացիաների ագահության ու սոցիալական անհավասարության դեմ: Խոշոր ակցիներ են շարունակվում Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում և ամերիկյան այլ քաղաքներում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---