Թուրք փրկարարները դադարեցրել են ողջ մնացածների որոնումները![]() 31 հոկտեմբերի 2011 - 09:19 AMT PanARMENIAN.Net - Թուրք փրկարարները դադարեցրել են փրկվածների որոնումները Վան նահանգում հոկտեմբերի 23-ի ուժգին երկրաշարժից հետո: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հոկտեմբերի 30-ի տվյալներով տարերքի զոհերի քանակը հասել է 596, վիրավորվել է 4150 մարդ: Ամենից ուշ, հոկտեմբերի լույս 30-ի գիշերը փրկարար գործողությունն ավարտվեց Էրջիշում, որն ամենից շատ է տուժել աղետից: Ըստ EFE գործակալության, այստեղ զոհվել է 456 մարդ: Վերջին կենդանի մնացածը հայտնաբերվեց հոկտեմբերի 28-ին Էրջիշում՝ 12-ամյա տղան 108 ժամ է անցկացրել փլատակների տակ: Տուժածների համար վրանային ճամբար է խփվել: Տուժածները վրանների ու վառարանների պակաս ունեն: Տեղի իշխանությունները խոստանում են բոլոր անօթևանների համար տներ կառուցել մինչ 2012թ. աշունը, գրում է Լենտա.ռու-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |