Շախմատի պատանեկան օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը խաղալու է Ղրղզստանի հետ![]() 31 հոկտեմբերի 2011 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Իզմիթ քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադան: 9-րդ տուրում մրցաշարի առաջնորդ Հայաստանի հավաքականը հանդիպել է Ղազախստանի հետ և զիջել 1,5:2,5 հաշվով: Առաջին և երկրորդ խաղատախտակների վրա Կարեն Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանը զիջել են մրցակիցներին: Տիգրան Հարությունյանը ոչ ոքի է խաղացել, Հայաստանի հավաքականին միակ հաղթանակը բերել է Արման Միքայելյանը: Պարտությունից հետո հայ շախմատիստները 25 միավորով զբաղեցնում են 2-րդ տեղը, իսկ 26,5 միավորով առաջատար է Ռուսաստանը: 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը խաղալու է Ղրղզստանի հետ, որը 19,5 միավորով 8-րդ տեղում է: Ռուսաստանի մրցակիցը լինելու է Չեխիան, որը 19,5 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |