Բակո Սահակյան. Տողի ազատագարումը մեր հետագա հաղթանակների նախերգանքն էր![]() 31 հոկտեմբերի 2011 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղ և մասնակցել գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Իր խոսքում նախագահը նշել է, որ Տողի ազատագրումը հանդիսանում է մեր ազգային ազատագրական պայքարի առաջին հաղթանակներից մեկը, որը կարևոր էր ռազմական և պատմական տեսանկյունից: Երկրի ղեկավարն այդ հաղթանակը որակել է որպես մեր հետագա հաղթանակների նախերգանք: Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել Արցախ Հանրապետության սահմանները պաշտպանելիս արիություն ցուցաբերած մի խումբ անձանց: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |