ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՀՈՎԻՎԸ ԱՐՋԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 4 օգոստոսի 2000 - 18:02 AMT PanARMENIAN.Net - 04.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել Ջերմուկի մերձակայքում գտնվող լեռնալանջին:Ոչխարի հոտը արածեցնելիս, 38-ամյա հովիվ Արմեն Հայրապետյանի վրա արջ է հարձակվել, Վայոց Ձորի մարզպետարանի լրատվական բաժնից հաղորդել են «Հայլուրին»: Հովիվը զենք չի ունեցել - գազազած արջը պատառոտել է նրան: Հաղորդվում է ,որ գազանը հոտին չի վնասել: Արմեն Հայրապետյանի հարազատները, անհանգստանալով , որ գիշերը հովիվը տուն չի վերադարձել, ահազանգել են ներքին գործերի բաժին: Ոստիկանները նրա բզկտված դիակը հայտնաբերել են այսօր առավոտյան:Արմեն Հայրապետյանը երկու երեխաների հայր էր: Ջերմուկում վերջին շրջանում վայրի կենդանիները սկսել են հաճախակի հայտնվել բնակավայրերի մոտ: Հայտնի են մեղվանոցների վրա արջերի բազմաթիվ հարձակումներ,բարեբախտաբար, առանց մարդկային զոհերի: --0-- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |