ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՓԱՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ 4 օգոստոսի 2000 - 18:43 AMT PanARMENIAN.Net - 04.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մարտի 22-ին կատարած մահափորձի փաստի վերաբերյալ քրեական գործը օգոստոսի 2-ին հանձնվել է դատարան: Այսօր այս մասին հայտարարել է ԼՂՀ-ի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է ներկայացվել 16 անձանց: Նրանցին մեկը` ԼՂՀ-ի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը մեղադրվում է ահաբեկչության կազմակերպման, հինգը` նախապատրաստման եւ իրականացման, երկուսը` իշխանություններին իրազեկ չպահելու, մեկը` թաքցնելու, յոթը` մեծ քանակությամբ զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի հափշտակման համար: ԼՂՀ-ի նախագահի դեմ մահափորձի փաստի վերաբերյալ դատավարությունը կսկսվի քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո, որը մեղադրական եզրակացության հետ միասին կազմում է 17 հատոր: --0-- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |