Դոնեցկի «Մետալուրգը» Ոիկրաինայի առաջնության 15-րդ տուրում ոչ ոքի խաղաց «Իլյիչովցի» հետ![]() 1 նոյեմբերի 2011 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգը» Ոիկրաինայի առաջնության 15-րդ տուրում ոչ ոքի խաղաց «Իլյիչովցի» հետ: Չնայած երկու թիմերի ջանքերին, երկրպագուներն այդպես էլ գոլերի ականտես չդարձան, խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանն ընդգրկված էին մեկնարկային կազմում: «Մետալուրգի» մարզիչ Վլադիմիր Պյատենկոն նշել է, որ իր սաները լավ պահեր ունեցան խաղի ընթացքում: «Մենք քիչ արագ հարձակումներ ունեցանք, քիչ պահեր: Մեկ միավոր մենք վաստակեցինք, թեև կարող էինք հաղթել, սակայն, ոչինչ չստացվեց»,-Պյատենկոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: «Մետալուրգը» վաստակել; է 20 միավո և 8-րդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի նոյեմբերի 5-ին «Չերնոմորեցի» հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |