Լոնդոնում տեղի կունենա կիբերանվտանգության հարցերով միջազգային համաժողով

Լոնդոնում տեղի կունենա կիբերանվտանգության հարցերով միջազգային համաժողով

PanARMENIAN.Net - Լոնդոնում երեքշաբթի օրը տեղի կունենա համաժողով՝ գլոբալ կիբերանվտանգության խնդիրների քննարկման համար։

Այդ միջոցառումն անցկացվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ և նրա ղեկավար Ուիլյամ Հեյգի հովանու ներքո և առաջինն է իր տեսակի մեջ։ Համաժողովի նպատակն է մոտեցնել կիբերանվտանգության երեք հիմնական խաղացողների՝ պետության, բիզնեսի և քաղաքացիական հասարակության դիրքորոշումներն այս ոլորտի հիմնական խնդիրներին։

Համաժողովն ընդգրկելու է կիբերանվտանգության զարգացման 5 հիմնական ուղղություններ՝ տնտեսական աճ և զարգացում, սոցիալական շահեր, կիբերհանցագործություն, անվտանգ և հուսալի մուտք, միջազգային անվտանգություն։

Համաժողովին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը, բրիտանական կառավարության նախարարներ, Էստոնիայի նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսը, Շվեդայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը, Նիդերլանդների ԱԳ նախարար Ուրի Ռոզենտալը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և այլն։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---